Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներով, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18.12.2017թ-ի թիվ 17-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի թվով 34 /երեսունչորս/ բնակիչների դիմումները, ինչպես նաև կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմինների դրական եզրակացությունը, որոշում եմ՝
Համայնքի սոցիալապես անապահով թվով 34/երեսունչորս/ բնակիչներին համայնքի բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածից /4729/, տրամադրել դրամական աջակցություն ընդհանուր 955 000 /ինը հարյուր հիսունհինգ հազար/ ՀՀ դրամ և կազմակերպել վճարումը:
Ցուցակը կցվում է որոշմանը:
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: