Ղեկավարվելով ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ հոդվածներով, ՀՀ Կառավարության 2011 թ-ի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշման հավելված 1-ի 19-րդ տողի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտի համայնքի Վարդաբլուր վարչական ղեկավար՝ Վիգեն Գասպարյանի 11․02․2020 թ-ի դիմումը. որոշում եմ՝
1) Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրի վարչական ղեկավար՝ Վիգեն Գասպարյանին 2020 թվականի փետրվարի 12-ից տրամադրել 2018 թվականի Հունվարի 24-ից մինչև 2019 թվականի հունվարի 23-ը հասանելիք արձակուրդ՝ 24 աշխատանքային օր տևողությամբ:
2) Աշխատանքի ներկայանալ սույն թվականի մարտի 17-ին:
3) Վարդաբլուր բնակավայրի վարչական ղեկավար` Վիգեն Գասպարյանի պարտականությունները ժամանակավորապես դնել Ծիլքար բնակավայրի վարչական ղեկավար՝ Հովհաննես Մելքոնյանի վրա: