Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով անշարժ գույքի գնահատման <<Աշոտ Հովհաննիսյան Արամայիսի>> ԱՁ-ի մասնագիտական եզրակացությունը. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ դասական աճուրդ վաճառքով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող թվով 1 միավոր շարժական գույք:
2. Հաստատել գույքերի մեկնարկային գները և հավելաճի քայլերը՝ համաձայն աղյուսակ 1-ի:
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճերեն կազմակերպելու և անցկացնելու համար: |