Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 58-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 58-Ն


Զեկ. ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման  մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ, 35-րդ հոդվածի 18-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել օտարելու  Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող բնակավայրերի բնակելի կառուցապատման և արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական  նշանակության հողամասերը. 

ա/  Գեղարոտ գյուղի 0,5169 հա  արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-032-0031-0002/, անասնաշենք կառուցելու նպատակով:

բ/ Գեղադիր գյուղի 0,015999 հա  բնակավայրերի նպտակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-030-0009-0003/, բնակելի տուն կառուցելու նպատակով:

գ/  Ծաղկահովիտ գյուղի 0,3648 հա  արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-053-0044-0027/, պահեստ կառուցելու նպատակով:

 2.   Օտարման  մեկնարկային գին սահմանել՝

ա/ Գեղարոտ  գյուղի հողամասի համար տվյալ հողամասերի  կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը  144 /մեկ հարյուր քառասուն չորս/ ՀՀ դրամ, հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդրանուր արժեքի 1%-ի չափով։

բ/ Գեղադիր  գյուղի հողամասի համար տվյալ հողամասերի  կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը  96 / իննսուն վեց/ ՀՀ դրամ․ հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդրանուր արժեքի 1%-ի չափով։

գ/ Ծաղկահովիտ  գյուղի հողամասի համար տվյալ հողամասերի  կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը  222 / երկու հարյուր քսաներկու / ՀՀ դրամ․ հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդրանուր արժեքի 1%-ի չափով։

3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՄԲԱՏ ԲԱՅՐԱԽՏԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner