Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի և ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 19-ին կայացած հողերի վարձակալության տրամադրման համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները, որոշում եմ՝
Կնքել վարձակալության պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի բնակիչ՝ Անահիտ Մամբրեի Սեդրակյանի /Անձնագիր AT0604175, տրված 07/12/2020թ-ին, 024-ի կողմից/ հետ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող 02-056-0108-0027 ծածկագրի 3,536 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողի նկատմամբ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, ամսական 2 500,00 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: