Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 79-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2019 թվականի N 79-Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑ 9/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. Նո-912 -Ն որոշման 2-րդ բաժնի և քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, սեփական տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 125,89 քմ մակերեսով բնակելի տունը և 132,24քմ մակերեսով անասնաշենքը /ծածկագւր 02-031-0014-0018/, այն որ ա/ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենսգրքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը բ/ դրանք կառուցված չեն ինժեներա տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված ճեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ. որոշում եմ՝

1. Ջեյրան Արտաշի Կիրակոսյանի, Անդրանիկ Հայկի Կիրակոսյանի, Հարություն Հայկի Կիրակոսյանի և Հայրապետ Հայկի Կիրակոսյանին համատեղ սեփականության իրավունքով Գեղաձոր բնակավայրի 9-րդ փողոց 9/1 հասցեում գտնվող համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,21398 հա տնաներձ հողամասի վրա ինքնակամ կառուցված 136,53 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 23,11քմ մակերեսով նկուղները և 157.30 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը օրինականացնել և ճանաչել նրանց համատեղ սեփականության իրավունքը, կատարելով համապատասխան վճարումները բնակելի տան համար 75100/յոթանասուն հինգ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, նկուղների համար 12700/տասն երկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, անասնաշենքի համար 52000 /հիսուն երկու հազար/ ՀՀ դրամ ընդամենը 139800/մեկ հարյուր երեսուն իննը հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:

2. Վճարումները կատարել Ծաղկահովիտի համայնքապետարանի 900485060181 հաշվեհամարի:

3. Համայնքի ղեկավարի 06.05.2019 թիվ 51-Ա որոշումը համարել չեղյալ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner