Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներով, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18.12.2017թ-ի թիվ 17-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի թվով 3 /երեք/ ուսանողների դիմումները, ինչպես նաև կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմինների դրական եզրակացությունը.
Համայնքի սոցիալապես անապահով թվով 3 /երեք/ ուսանողներին համայնքի բյուջեի վարչական մասի 4727 հոդվածից տրամադրել դրամական աջակցություն ընդհանուր 270 000 / երկու հարյուր յոթանասուն հազար / ՀՀ դրամ և կազմակերպել վճարումը:
Ցուցակը կցվում է որոշմանը:
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: