Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներով, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18.12.2017թ-ի թիվ 17-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի թվով 5 /հինգ/ ուսանողների և 14 /տասնչորս/ բնակիչների դիմումները, ինչպես նաև կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմինների դրական եզրակացությունը.
Համայնքի սոցիալապես անապահով թվով 5 /հինգ / ուսանողներին և 14 /տասնչորս/ բնակիչներին համայնքի բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածներից /4727 և 4729/, տրամադրել դրամական աջակցություն ընդհանուր 1 050 000 / մեկ միլիոն հիսուն հազար / ՀՀ դրամ և կազմակերպել վճարումը:
Ցուցակը կցվում է որոշմանը:
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: