Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի բնակիչ Վալենտինա Էլիբեկի Հակոբյանի դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Ինքնակամ կառուցված շենք-շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վալենտինա Հակոբյանին հատկացված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներոմ, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ, ուստի որոշում եմ
1․ Ճանաչել Վալենտինա Էլիբեկի Հակոբյանի, Արայիկ Յուրիկի Ավետիսյանի և Հասմիկ Յուրիկի Ավետիսյանի համատեղ սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի կադաստրային 02-030-0002-0019 ծածկագրով փաստացի օգտագործվող 0,12619 հա մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրանց կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։
2․ Վերականգնել Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր գյուղի 16-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող, 02-030-0002-0019 կադաստրային ծածկագրով, 0,12619 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 152,1 քմ բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը և հաշվառել 2005 թվականին կառուցված 28,33 քմ մակերեսով ինքնակամ շինության առկայության փաստը ։
3․ Հողամասի սահմանները որոշվում են « Վլադիմիր Գրիգորյան» ԱՁ - կողմից չափագրված և Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով։
4․ Կադաստրի կոմիտում հաշվառված հողամասի և շինության ծածկագիրը 2022YJXC7X:
5․ Որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արայիկ Ավետիսյանին։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։