Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 04-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2021 թվականի N 04-Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18․05․2006թ․ Նո 912-Ն որոշման 2-րդ բաժնի պահանջներով հաշվի առնելով այն, որ սեփական տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված անասնաշենքը  բավարարում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պայմանները, հիմք ընդունելով ԱՁ  Վլադիմիր Գրիգորյանի կողմից ներկայացված հատակագիծը և քաղաքացի Արամ Միրիբյանի դիմումը որոշում եմ՝ 

  1․ Արամ Խաչիկի Միրիբյանին, Ելենա Իլյիչի Սարդարյանին, Դունյա Արամի Միրիբյանին, Քրիստինե Արամի Միրիբյանին, Արմեն Արամի Միրիբյանին և Արայիկ Արամի Միրիբյանին Հնաբերդ  բնակավայրի 7-րդ փողոց թիվ 22 հասցեում գտնվող /ծածկագիր 02-065-0022-0002/ համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,3400 հա տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 152,9քմ արտաքին մակերեսով անասնաշենքը օրինականացնել  և դրա նկատմամբ ճանաչել Արամ Խաչիկի Միրիբյանի, Ելենա Իլյիչի Սարդարյանի, Դունյա Արամի Միրիբյանի, Քրիստինե Արամի Միրիբյանի, Արմեն Արամի Միրիբյանի և Արայիկ Արամի Միրիբյանի  համատեղ սեփականության իրավունքը և վերը նշված շինության համար համայնքի բյուջե մուծելով 50 500/հիսուն հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ։

  2․ Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, դրանք կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ։։

 3․ Մուծում կատարել Ծաղկահովիտի համայնքապետարանի 900485060181 հաշվեհամարին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner