Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի, ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին N2387-Ն որոշմամբ. որոշում եմ՝
Ծաղկահովիտի համայնքի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ՝ Արտուշ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 02-053-0014-0004/ 0,223 հա հողամասին և նրա վրա կառուցված բնակելի տանը Հոկտեմբերյան խճուղի 12-րդ փողոց հասցեի փոխարեն տրամադրել գյուղ Ծաղկահովիտ Հոկտեմբերյան փողոց տուն 12 հասցեն: