Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 29-րդ կետերի և 89-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով. հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 10․01․2020թ․ N 03-Ա որոշումով ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված նախահաշվային փաստաթղթերը. համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Ծաղկահովիտի համայնքապետարանի վարչական շենքի բակի սալիկապատման աշխատանքների համար համայնքի բյուջեից հատկացնել 970 000 /իննհարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ: |