Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
09/04/2014
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հին բնակավայրի նոր հոգսերը. Ծաղկահովիտ

09-04-2014 18:30

Ծաղկահովիտ համայնքըգտնվում է Արագածոտնիմարզում Արագածլեռնազանգվածիհյուսիսային ստորոտին`Ծաղկահովիտ գետիկանաչապատ հովտում,ծովի մակարդակից 2100 մբարձրության վրա: Կլիմանբարեխառն լեռնային է:Ձմեռները տևական են,ցուրտ, հաստատունձնածածկույթով: Ամառներըտաք են, համեմատաբարխոնավ: ԽՄ տարիներինեղել է Արագածիշրջկենտրոն: Եթե բախտվիճակվի և հայտնվեքԾաղկահովտում, մոմ վառեքսբ. Գրիգոր Լուսավորիչեկեղեցում (19-րդ դար) ևՙԹուխ Մանուկ՚ մատուռում(19-20դդ.): Նաև այցելեքԾաղկահովիտի հարավ-արևելյան մասումպահպանված մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակի ՙԾաղկահովիտ՚ քաղաքատեղին Գյուղի շրջակայքում կան նաև բազմաթիվուրարտական դամբարաններ և բնակատեղիներ: Ծաղկահովիտը հին բնակավայր է, հենց դրանով էլհետաքրքիր: Ու եթե գյուղի ներկային անտարբեր մեկը չեք, հնավայրեր այցելելուն զուգահեռկհետաքրքրվեք նաև ծաղկահովտցիների հին ու նոր խնդիրներով, որոնք քիչ չեն

Ծաղկահովտցիների գլխավոր զբաղմունքը բանջարաբոստանային, հացահատիկային, կերայինկուլտուրաների մշակությունն է: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնումանասնապահությանը, զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Բայց շատերըանասնաբուծության համար վարկեր են վերցնում, իսկ շուկայական ներկայիս գների պայմաններումոչ միայն եկամուտ չեն ունենում, ավելին` տուժում են Անցյալ տարի հացահատիկային, կերայինկուլտուրաների մշակումը համեմատաբար շահավետ է եղել, փոխարենը կարտոֆիլն էր քիչ, նշում էհամայնքապետ Երվանդ Խաչատրյանը. ոռոգման ցանց չունեն, արդեն 10 տարի է Ծաղկահովիտիոռոգման համակարգը մատակարարող սարից իջնող աղբյուրները ցամաքել են:

Ինչպես տեսնում ենք նախկին շրջկենտրոնը այսօր մյուս համայնքների հետ կիսում է գրեթե նույնպրոբլեմները, որոնց, սակայն, գումարվում են խորհրդային տարիներից ժառանգած բազմահարկշենքերի խնդիրները, մասնավորապես խափանված ընդհանուր կոյուղագիծը: Պետք է փոխվիկորոզիայի ենթարկված 7 կմ խողովակաշարը: Համայնքի ղեկավար Երվանդ Խաչատրյանը հույս էհայտնում, որ պետական աջակցությամբ 2014 թ. ընթացքում խնդիրը կլուծվի, դիմել ենհամապատասխան գերատեսչություններ, սպասում են պատասխանի: Հրատապ է նաև շենքերիտանիքների վերանորոգման հարցը: Պետական աջակցության են սպասում նաև համայնքային 3 կմճանապահի բարեկարգման համար: Պետական միջոցներով (3 մլն) Ծաղկահովիտում վերականգնվելէ  ներքին լուսավորության ցանցը, վերանորոգվել է նաև դպրոցի մարզադահլիճը: 2014 թ. ընթացումպետք է վերանորոգվի մանկապարտեզը, որը կունենա բարեկարգ խաղահրապարակ, նոր գույք և, որամենակարևորն է, ջեռուցման համակարգ:

Երվանդ Խաչատրյանը 2012 թվականից է համայնքի նախագահ, և նրա գլխավոր մտահոգությունըերիտասարդների աշխատանքային զբաղվածության բացակայությունն է համայնքում. ՙՇատ լավերիտասարդություն ունենք, բարձրագույն կրթություն ունեցող ու բանիմաց, ցավոք, աշխատատեղերչունենք: Գյուղից արտագնա աշխատանքների մեկնողները հիմնականում հենց երիտասարդներն են,մի մասը վերադառնում է, ցավոք, մնացողներ էլ են լինում՚ Համայնքի ղեկավարը հարցի լուծում էհամարում որևէ արտադրության հիմնումը համայնքում, որտեղ բնակիչների համար նաևաշխատատեղեր կստեղծվեն: Տնտեսագետ ղեկավարը նաև կարևորում է համայնքում ինտերնետ ևհեռախոսային կապի անցկացումը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակիցցանկացած համայնքի ներկան:

Համայնքի խնդիրները շատ են, դրանց լուծումը փուլային. քայլ առ քայլ համայնքը փորձում էբարեփոխել իր առօրյան` ակնկալելով պետության աջակցությունը:

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԹԵՐԹ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner