Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18․05․2006 թվականի N 912-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի 1-ին փողոց 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակը օրինական ճանաչելու մասին Հրայր Վաչագանի Համբարձումյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի 1-ին փողոց թիվ 3 հասցեում գտնվող, 02-049-0007-0008 կադաստրային ծածկագրով Հրայր Վաչագանի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, 0,09156 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2010 թվականին ինքնակամ կառուցված 25,68 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը օրինականացնել և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին ավտոտնակի օրինականացման համար մուծել՝ 6000x0,0536=321,6, 321,6x25,68=8300 /ութ հազար երեք հարյուր / ՀՀ դրամ ։
2․ Հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2024YYDMQA։
3․ Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարները չվճարելու դեպքում, որոշումը համարվում է ուժը կորցրած։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։