Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «Արխի թուլս» ՍՊԸ-ի և « Լավո » ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերը, ինչպես նաև Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի մշակույթի տան վերակառուցման նպատակով պատվիրված նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար հատկացնել 450․000 / չորս հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ։ 2. Նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ենթարկման և եզրակացության տրամադրման համար հատկացնել 200․000 / երկու հարյուր հազար / ՀՀ դրամ։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |