Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, 50-րդ հոդվածի պահանջներով, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18.12.2017 թ-ի թիվ 17-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի թվով 22 /քսաներկու/ անապահով բնակիչների դիմումները, ինչպես նաև կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմինների դրական եզրակացությունը, որոշում եմ՝
Համայնքի սոցիալապես անապահով թվով 22 /քսաներկու/ բնակիչներին համայնքի 2021թ-ի բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածից /4729/ տրամադրել դրամական աջակցություն ընդհանուր 660 000 /վեց հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ և կազմակերպել վճարումը::
Անհրաժեշտ փաստաթղթերը կցվում են: