Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 63-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 63-Ն


Զեկ. ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ, 35-րդ հոդվածի 18-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել օտարելու  Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող բնակավայրերի բնակելի և հասարակական կառուցապատման նշանակության հողամասերը. 

ա/ Ծաղկահովիտ գյուղի 0,0104 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-053-0009-0071/, պահեստ կառուցելու նպատակով:

բ/ Գեղարոտ գյուղի 0,01594 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-032-0011-0019/, պահեստ կառուցելու նպատակով:

գ/ Գեղաձոր գյուղի 0,09922 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-031-0006-0012/, բնակելի տուն կառուցելու նպատակով:

դ/ Գեղաձոր գյուղի 0,07315 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-031-0006-0004/, պահեստ կառուցելու նպատակով:

2. Օտարման  մեկնարկային գին սահմանել՝

ա/ Ծաղկահովիտ  գյուղի հողամասի համար տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը 336,6 /երեք հարյուր երեսուն վեց ամբողջ վեց/ ՀՀ դրամ, հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդհանուր արժեքի 5%-ի չափով։

բ/ Գեղարոտ գյուղի հողամասի համար տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը  141․9 /մեկ հարյուր քառասուն մեկ ամբողջ իննը/ ՀՀ դրամ, հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդհանուր արժեքի 5%-ի չափով։

գ/ Գեղաձոր գյուղի հողամասի համար տվյալ հողամասի  կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը  217,8 /երկու հարյուր տասնյոթ ամբողջ ութ/ ՀՀ դրամ, հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդհանուր արժեքի 5%-ի չափով։

3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner