Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 24․01․2025 թվականի թիվ 06-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր՝ Աստղիկ Գևորգի Ներսիսյանի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դիմումը և 2025 թվականի նոյեմբերի 5-ի վճարման անդորրագիրը, որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր՝ Աստղիկ Գևորգի Ներսիսյանի դիմումը բավարարել և թույլատրել Արագածոտնի մարզ Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց, 3/4 հասցեում գտնվող, հիմնական շինություն հանդիսացող խանութում զբաղվելու ոգելից խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) վաճառքով:
2. Հանձնարարել Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Աստղիկ Գևորգի Ներսիսյանին տալ համապատասխան թույլտվություն՝ 3 /երեք/ ամիս ժամկետով /01.10.2025 - 31.12.2025թթ. /:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: