Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի և ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Աղվան Պողոսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 02-049-0007-0005 կադաստրային ծածկագրով, 0,199 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման տնամերձ հողամասին տրամադրել գ․ Լեռնապար 1-ին փողոց թիվ 9 հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։