Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «Միհրան Բոյաջյան» Ա/Ձ-ի հետ կնքված պայմանագիրը, ինչպես նաև Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր և Բերքառատ բնակավայրերում կառուցված գազի ներքին ցանցի չափագրման աշխատանքների կատարման համար հատկացնել 449․000 / չորս հարյուր քառասունիննը հազար / ՀՀ դրամ։ 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|