Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 34-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2022 թվականի N 34-Ն

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՌԱԳՆԱ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 96-րդ հոդվածի 2-րդ մասի,  ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի, ՀՀ Կառավարության 28․10․2010 թվականի թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ռյա-թազա գյուղի բնակիչ Ռոստամ Բրոյանի և ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ Լևոն Միրզոյանի դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ համայնքի ավագանին որոշում է․

1. Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ Արագածոտնի մարզի  Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային ենթակայության /Վարդաբլուրի յայլա/ կոչվող տարածքից 105 հա / կադաստրային ծածկագիր 02-053-0121-0001/ գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երեք տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել Ռյա թազա գյուղի բնակիչ Ռոստամ Ահմադի Բրոյանին /անձնագիր 005777511 տրված 03․04․2017թ․ 024-ի կողմից/ անասունների արածեցման նպատակով և  նրա հետ կնքել վարձակալության  պայմանագիր։

2. Տրամադրված արոտավայրի վարձավճարը սահմանել  1 հեկտարի համար 1230 /մեկ հազար երկու հարյուր երեսուն/  դրամ, մեկ տարվա համար 129150 /մեկ հարյուր քսան իննը հազար հարյուր հիսուն/ ՀՀ դրամ։   

3. Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային ենթակայության  <<Սալած աղբյուր>> կոչվող տարածքից 105 հա /կադաստրային ծածկագիր 02-053-0121-0001/ գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երեք տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել  Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ Լևոն Միրզոյանին /անձնագիր AN 0423068 տրվ․ 28․03․2013թ․ 048-ի կողմից/ անասունների արածեցման նպատակով և  նրա հետ կնքել վարձակալության պայամանգիր։

4. Տրամադրված արոտավայրի վարձավճարը սահմանել  1 հեկտարի համար 1230 /մեկ հազար երկու հարյուր երեսուն/  դրամ, մեկ տարվա համար 129150 /մեկ հարյուր քսան իննը հազար հարյուր հիսուն/ ՀՀ դրամ։     

 


Կողմ -7

ԳԱՐԵԳԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԵՎԱԿ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՉԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner