Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 նոյեմբերի 2024 թ.

ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 19․06․2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՎԱՎԵՐԱՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՇՈՏ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտի պետական նոտարի կողմից  19․06․2002 թվականին վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ  շինության պահպանման և սպասարկման համար նախատեսված 0,03203 հա հողամասը չի դասվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, որոշում եմ՝

1. Հիմք ընդունելով Ծաղկահովիտի պետական նոտարի կողմից 19․06․2002 թվականին վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը  ճանաչել քաղաքացի Աշոտ Մնացականի Խաչատրյանի սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Հ․Բժշկյանց  փողոց 9/2 հասցեում գտնվող,  02-053-0013-0041 կադաստրային  ծածկագրով 161,0 քմ մակերեսով շինության նկատմամբ:
2. Նշված շինության տակ գտնվող և սպասարկման համար առանձնացված համայնքային սեփականություն հանդիսացող 0,03203 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի սեփականության իրավունքը շինության սեփականատեր՝ Աշոտ Մնացականի Խաչատրյանին փոխանցվում է պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի տվյալ պահին գործող հողամասի  կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում :
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner