Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 107-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2022 թվականի N 107-Ա

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԻԲԵԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ,ԻՆՔՆԱԿԱՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անդրանիկ Սարիբեկի Գևորգյանի դիմումը,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ , ՀՀ կառավարության 18․05․2006թ․ N912-Ն որոշմամբ հաստատված  հավելվածի 8-րդ,11-րդ և 22-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցները չեն հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային  օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով և չեն առաջացնում սերվիտուտ որոշում եմ՝ 

1․ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղի 12-րդ փողոց թիվ 25 հասցեում  (ծածկագիր 02-056-0028-0016) գտնվող Անդրանիկ Սարիբեկի Գևորգյանին, Անժելա Վոլոդիայի Գևորգյանին և Մամիկոն Անդրանիկի Գևորգյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,13696 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 2018 թվականին կառուցված և որպես ինքնակամ գրանցված  70,4 քմ արտաքին մակերեսով անասնագոմը և 149,9 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական։
2․ Սահմանել, որ համասեփականատերերը
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ  համայնքի բյուջե պետք է վճարեն՝ անասնագոմի համար 70,4x804 =56602 դրամ և բնակելի տան համար 149,9x536=80345 դրամ,  ընդամենը 136․947 (մեկ հարյուր երեսունվեց հազար իննը հարյուր քառասունյոթ) Հայաստանի Հանրապետության  դրամ՝ օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների  պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3․ 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու  դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4․ Կադաստրային կոմիտեում հաշվառված շինության ծածկագիրը 2022P00TTI:  
5․
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner