Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 170-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2022 թվականի N 170-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի բնակիչ Վրույր Աղասու Հայրապետյանի  դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Ինքնակամ կառուցված շենք-շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վրույր Հայրապետյանին հատկացված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներոմ, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ, ուստի որոշում եմ 

1․ Ճանաչել Վրույր Աղասու Հայրապետյանի, Կարապետ Վրույրի Հայրապետյանի, Արեգնազ Վրույրի Հայրապետյանի, Աղասի Վրույրի Հայրապետյանի և Գրիգոր Վրույրի Հայրապետյանի համատեղ սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի կադաստրային 02-056-0007-0002 ծածկագրով փաստացի օգտագործվող 0,14554 հա մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրանց կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։ 
2․ Վերականգնել Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղի 9-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 1 հասցեում գտնվող, 02-056-0007-0002 կադաստրային ծածկագրով, 0,14554 հա  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 246,51 քմ  բնակելի տան նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը։
3․ Հողամասի սահմանները որոշվում են « Արտյոմ Սաքանյան» ԱՁ - կողմից չափագրված և Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով։ 
4․ Կադաստրի կոմիտում հաշվառված հողամասի և շինության ծածկագիրը 2022TS292T:
5․ Որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արայիկ Ավետիսյանին։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԳԵՍ ԲՈՅԱՋՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner