Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1/ Ծաղկահովիտ համայնքի 0-12 տարեկան երեխաների համար ամանորյա նվերներ ձեռք բերելու նպատակով համայնքի բյուջեից հատկացնել 960 000 /ինը հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ։ |