Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



26 սեպտեմբերի 2024 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌԱԴԻԿ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՏՈՆԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրի բնակիչ Ռադիկ Մերուժանի Տոնապետյանի  դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ « Հողային օրենսգրքի » 64-րդ հոդվածի 2-րդ կետի   «Ինքնակամ կառուցված շենք-շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի Ա ենթակետի պահանջներով, Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում, ինչպես նաև հաշվառված` օրենսդրության խախտումներով սեփականաշնորհված (տրամադրված) տնամերձ, անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասերի նկատմամբ, ուստի ելնելով վերոգրյալից, որոշում եմ․

1․ Ճանաչել քաղաքացի Ռադիկ Մերուժանի Տոնապետյանի սեփականության իրավունքը Հնաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-065-0002-0022 կադաստրային ծածկագրով, 0,17528 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, որը նրանց կողմից փաստացի օգտագործվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և նրանց անվամբ հաշվառված է Հնաբերդ գյուղի հողի հարկի և գույքահարկի բազայում։ 
2․ Հողամասի սահմանները որոշվում են « ՓՈԹՈ» ՍՊԸ կողմից չափագրված և Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով։ 
3․ Կադաստրի կոմիտում հաշվառված հողամասի և շինության ծածկագիրը 2024CCEPWU :
4․ Սույն որոշումը ենթակա է գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner