 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2025 թվականի N 245-Ա
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ « Քաղաքացիական օրենսգրքի» 612-րդ հոդվածի, վարձակալության պայմանագրի 5-րդ գլխի 12-րդ կետի և 6-րդ գլխի 15-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Քերոբ Գրիգորյանի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Բերքառատի գյուղապետարանի և Քերոբ Գրիգորյանի միջև 04․10․2001 թվականին 25 տարի ժամկետով կնքված գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության պայմանագիրը դադարեցնել։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ն. ՀԱԿՈԲՅԱՆ
2025թ. հունիսի 17
գ․ Ծաղկահովիտ