Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2025 թվականի N 244-Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 02-056-0016-0014 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐՈՎ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի, ՀՀ Հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի , ՀՀ կառավարության 29․04․2021 թվականի թիվ 698-Ն որոշման, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով գրանցված իրավունքի N 10042025-02-0012 վկայականը , «Արտյոմ Սաքանյան»  Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, որոշում եմ՝

1․ Կադաստրային քարտեզում կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 4-րդ փողոց 2-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող, N 10042025-02-0012 սեփականության իրավունքի վկայականով գրանցված , կադաստրային քարտեզի 02-056-0016-0014 ծածկագրով 0,35 հա մակերեսով  հողամասի կոորդինատները՝ համապատասխանեցնել գրանցված իրավունքին և իրական տեղադիրքին, համաձայն որակավորում ունեցող չափագրող կազմակերպության կողմից տրված հատակագծի ։
2․ Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով ։
3․ Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի ։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                      Ն. ՀԱԿՈԲՅԱՆ

 

2025թ. հունիսի  16
գ․ Ծաղկահովիտ