Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2024 թվականի N 231-Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,  46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 186-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում ջրծաղիկ հիվանդության տարածվածության առկայությունը, որոշում եմ՝ 

1․ Ջրծաղիկ հիվանդության  հետագա տարածումը կանխարգելելու նպատակով  2024 թվականի հունիսի 12-ից մինչև հունիսի 25-ը ժամանակավորապես դադարեցնել Ծաղկահովիտ համայնքի « Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի գործունեությունը և աշխատողներին ուղարկել հարկադիր պարապուրդի:
2․ Պարապուրդի ընթացքում աշխատողներին վճարել աշխատավարձ հաստատված դրույքաչափի 60%-ի չափով: 
3. Որոշման կատարումը հանձնարարել  Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Լուսինե Մկրտչյանին ։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                      Ն. ՀԱԿՈԲՅԱՆ

 

2024թ. հունիսի  11
գ․ Ծաղկահովիտ