ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2023 թվականի N 116-Ա
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈւՋԵՈւՄ ՎԵՐԱԲԱՇԽՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 19-ի N 10-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով այն փաստը, որ ՀՀ Կառավարությունը Ծաղկահովիտ համայնքին է փոխանցել Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր և Բերքառատ բնակավայրերի գազատարի կառուցման սուբվենցիայի մասը, որոշում եմ
Ծաղկահովիտ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
1/ 900 482 408 011 ծախսային հաշվեհամարի 5112 ծախսային հոդվածի պլանից նվազեցնել 203 339 400 /երկու հարյուր երեք միլիոն երեք հարյուր երեսունինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ ծախս:
2/ 900 482 000 248 ծախսային հաշվեհամարի 5112 ծախսային հոդվածին պլանավորել 203 339 400 /երկու հարյուր երեք միլիոն երեք հարյուր երեսունինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ ծախս:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Ծաղկահովիտ