ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2024 թվականի N 233-Ա
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՊԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ՋԻՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18․05․2006 թվականի N 912-Ն որոշման 8 և 22․1 -րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի սահմանված պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Ջիվան Համբարձումյանի դիմումը՝ ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի 5-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող, իրեն անունով հաշվառված տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինական ճանաչելու մասին, որոշում եմ՝
1․ Ճանաչել քաղաքացի Ջիվան, Սուսաննա և Վաչագան համբարձումյանների Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի 5-րդ փողոցի, 1-ին նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող 1962թ-ին կառուցված բնակելի տունը օրինական առանց օրինականացման համար վճարներ գանձելու, քանի, որ նշված շենք շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականը։
2․ ՀՀ Կադաստրի պետական կոմիտեում հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2022NLSWPV : 3. Հիմք ընդունել համայնքի ղեկավարի կողմից 13․06․2024թ հաստատված 02-049-0008-0002 ծածկագրով հողամասի հատակագիծը։
4․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լիազորված մարմնում։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Ծաղկահովիտ