Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՄԱՅԻՍԻ 2023թվականի N 120-Ա

ՍՄԲԱՏ ՍԱՐԳՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ, 24-րդ կետերի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 94-րդ հոդվածի 2-րդ կետի և 95-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով  Ծաղկահովիտ համայնքի «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրենի հաստիքը  թափուր լինելու հանգամանքը և Սմբատ Սարգսի Պետրոսյանի 2023 թվականի մայիսի 31-ի դիմումը, որոշում եմ՝ 

1․ Սմբատ Սարգսի Պետրոսյանին 2023 թվականի հունիսի 1-ից նշանակել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր որոշակի ժամկետով։

2․ Աշխատավարձը՝ համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու կողմից հաստատված դրույքաչափի։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ծաղկահովիտ