Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՀՈՒՆԻՍԻ 2023թվականի N 122-Ա

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 4-րդ մասի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 24․11․2022 թվականի թիվ 67-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի թվով 8 /ութ/ անապահով բնակիչների դիմումները, որոշում եմ՝

   1․ Համայնքի սոցիալապես անապահով թվով 8/ութ/ բնակիչներին համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածից /4729/ տրամադրել դրամական աջակցություն  ընդհանուր  230 000 /երկու հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ։
   2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝  կազմակերպել վճարումը:
   3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

   Անհրաժեշտ փաստաթղթերը կցվում են։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ծաղկահովիտ