|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2025 թվականի N 395-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 24․01․2025 թվականի թիվ 06-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր՝ Աստղիկ Գևորգի Ներսիսյանի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դիմումը և 2025 թվականի նոյեմբերի 5-ի վճարման անդորրագիրը, որոշում եմ՝ 1. Անհատ ձեռնարկատեր՝ Աստղիկ Գևորգի Ներսիսյանի դիմումը բավարարել և թույլատրել Արագածոտնի մարզ Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց, 3/4 հասցեում գտնվող, հիմնական շինություն հանդիսացող խանութում զբաղվելու ոգելից խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) վաճառքով: 2. Հանձնարարել Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Աստղիկ Գևորգի Ներսիսյանին տալ համապատասխան թույլտվություն՝ 3 /երեք/ ամիս ժամկետով /01.10.2025 - 31.12.2025թթ. /: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|