Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 4-րդ մասի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 23․11․2023 թվականի թիվ 96-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Նորաշեն բնակավայրի բնակիչ՝ Մկրտիչ Սոկրատի Սերոբյանի դիմումը, նույն բնակավայրի վարչական ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական աջակցության բաժնի կողմից տրված դրական եզրակացությունները, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի սոցիալապես անապահով բնակիչ՝ Մկրտիչ Սոկրատի Սերոբյանին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածից տրամադրել դրամական աջակցություն՝ 30․000 / երեսուն հազար / ՀՀ դրամ։
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կազմակերպել վճարումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։