Հարգելի Ծաղկահովիտ խոշորացված համայնքի բնակիչներ՝ 2022թ․ մարտի 9-ին ժամը 12-00-ին Ծաղկահովիտի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ավագանու հերթական նիստը։
Քանի, որ 2021թ․ Ծաղկահովիտ համայնքում իրականացվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ դրամաշնորհային ծրագրեր՝
/1․ Ավագանու նիստերի դահլիճի առցանց հեռարձակման համար նախատեսված կահավորված դահլիճ․
2․ Միջհամայնքային ծրագրի շրջանակներում ձեռք բերված ավտոաշտարակ և ձյունագնաց հատուկ տեխնիկաններ/, ապա տեղի կունենա ավագանու նիստերի դահլիճի հանդիսավոր բացման արարողությունը։
Մուտքը ազատ է ցանկացողները կարող են մասնակցել։