Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է ներքոհիշյալ հողատարածքների վարձակալության մրցույթ
2024,Ապրիլ 12 - Մայիս 10
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է ներքոհիշյալ հողատարածքների աճուրդ-վաճառք
2024,Ապրիլ 12 - Մայիս 10

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Quanta» Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լաուրա Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
28/06/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/06/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի մասին

Այսօր մենք թևակոխել ենք քվանտային տեխնոլոգիաների դար, երբ քվանտային մեխանիկան որպես գիտություն ձեռք է բերել շատ կարևոր կիրառական նշանակություն, ինչը մի քանի տասնամյակ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել։

Քվանտային ֆիզիկան հանդիսանում է ժամանակակից նանոէլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի ֆիզիկական հենքը: Նոր սերնդի սարքավորումներն աշխատում են քվանտային աշխարհի օրինաչափությունների հիման վրա և կան լուրջ սպասելիքներ, որ այս ամենը կբերի որակական թռիչքի էլեկտրոնային սարքաշինության մեջ: Քվանտային տեխնոլոգիաներն ակտիվորեն կարող են կիրառվել  ռազմաարդյունաբերությունում, քվանտային համակարգիչներ պատրաստելիս, կիբեռ անվտանգությունում՝ բանկային հաշիվներ կոդավորելիս:

Հաշվի առնելով արդի միջազգային գիտակրթական զարգացումները՝ հիմնադրամը կիրականացնի «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի» մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվող մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգի հիման վրա:

Ծրագրի շրջանակներում մեծամասամբ կդասավանդեն արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ: Մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում կարող են ուսումնառել ընդամենը 𝟭𝟱 ուսանող, որոնց ուսման ամբողջ վարձավճարը փոխհատուցվելու է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից՝ կրթաթոշակի տեսքով։

Կրթությունը նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով: Յուրաքանչյուր մագիստրոս ուսման ընթացքում կունենա իր գիտական ղեկավարը, որի հետ կիրականացնի գիտահետազոտական աշխատանք՝ նախապատրաստելով մագիստրոսական ատենախոսությունը, որը հետագայում կտպագրվի գիտական հոդվածի տեսքով:

Ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են  զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել ստարտափներ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:

Հաշվի առնելով, որ ուսումնական գործընթացում ակտիվորեն կմասնակցեն աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հայազգի գիտնականները՝ մագիստրոսները կներգրավվեն նաև համապատասխան կենտրոնների գիտական խմբերի աշխատանքներում:

Ծրագրի ավարտին ակնկալվում է քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի բնագավառում առաջատար գիտելիքներով օժտված մասնագետների առկայություն, որոնք կինտեգրվեն միջազգային գիտական համայնքում և գիտական խմբերում, պետության անվտանգային համակարգի համար կդառնան բարձրորակ մասնագետներ, ստարտափ ընկերությունների միջոցով կձևավորեն գիտատեխնոլոգիական էկոհամակարգ, դրանով իսկ Հայաստանը վերածելով տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի:

«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրն ազդարարում է ամառային դպրոցի մեկնարկի մասին, այն անցկացվելու է հուլիսի 𝟭-𝟭𝟬-ը՝ Դիլիջանի GreenWood հյուրանոցում։ Ամառային դպրոցի նպատակն է՝ վեր հանել մագիստրոսական կրթական ծրագրի հնարավոր ուսանողներին, նրանց զինել գիտելիքներով և նախապատրաստել սեպտեմբերին մեկնարկելիք մագիստրոսական կրթական ծրագրին։

Մասնակցության պայմաններին ծանոթանալու համար՝ https://bit.ly/3HzW7fF
Գրանցվել՝ https://bit.ly/3HqRVP6
Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 18։00

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (935.7ԿԲ)
Բոլորը
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
համայնքապետարան առցանց դիմելու ձևերը:
Վրեժ և Հեղինե
Զանգակ բամբակ
Զանգակ-բամբակ Անահիտ և Վոլոդիա
Զանգակ - բամբակ. Վանուշ և Լիդա
Հայի ուժը N201 Ծաղկահովիտ
Արագած ավանդական պարի համույթ
Իմ իրավունքներն իմ աչքերով
Գեղարոտի պեղումները
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
Հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն
Բամբակ զնագակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner