Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է ներքոհիշյալ հողատարածքների վարձակալության մրցույթ
2024,Ապրիլ 12 - Մայիս 10
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է ներքոհիշյալ հողատարածքների աճուրդ-վաճառք
2024,Ապրիլ 12 - Մայիս 10

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ծածկագիր` 3.2-2) ՀԱՄԱՐ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լաուրա Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
26/10/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
10/11/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտիհամայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի  աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար

 

3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 3.2-2): 

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝

ա) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

գ) հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է քարտուղարին.

դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ե) իրականացնում է քաղաքացիների հերթագրում` քարտուղարի մոտ ընդունելության համար. 

զ) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

է) քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.

ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

        

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն.

բ) ունի ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելուհամար պետք էանձամբ  համապատասխան համայնքապետարան կամ Արագածոտնի մարզպետարանի ՏԻևՀԳՄՀ վարչություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:

1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):

3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:

4. Աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում):

5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:

6. Անձնագրի պատճենը:                              

Մրցույթը կկայանա 2022թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Ծաղկահովիտի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2022թվականի նոյեմբերի 10-ն է:

Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 077-40-73-68) կամ Արագածոտնի մարզպետարանի  ՏԻևՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):

      ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Բոլորը
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
համայնքապետարան առցանց դիմելու ձևերը:
Վրեժ և Հեղինե
Զանգակ բամբակ
Զանգակ-բամբակ Անահիտ և Վոլոդիա
Զանգակ - բամբակ. Վանուշ և Լիդա
Հայի ուժը N201 Ծաղկահովիտ
Արագած ավանդական պարի համույթ
Իմ իրավունքներն իմ աչքերով
Գեղարոտի պեղումները
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
Հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն
Բամբակ զնագակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner