|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունիսի 2025 թվականի N 68-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՌԱԳՆԱ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 96-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի, ՀՀ Կառավարության 28․10․2010 թվականի թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Ռուստամ Սուրենի Ջավոյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային ենթակայության տարածքից 231,14 հա ( կադաստրային ծածկագիր 02-053-0122-0001 ) գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երեք տարի ժամկետով վարձակալությամբ հատկացնել ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Ռուստամ Սուրենի Ջավոյանին՝ անասունների արածեցման նպատակով և նրա հետ կնքել վարձակալության պայմանագիր։ 2. Տրամադրվող արոտավայրի վարձավճարը սահմանել 1 հեկտարի համար 1230 /մեկ հազար երկու հարյուր երեսուն/ դրամ, մեկ տարվա համար 284,300 (երկու հարյուր քսան ութսունչորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |
Կողմ -8 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՍՈՒՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|