Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2019թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.10.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ  ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋՈՒՄ. ՀՈՒՍՈՎ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿԳՏՆԵՔ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ,  ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:

Մեր կայքի հասցեն է` tsaghkahovithamaynq.am          

        Ծ Ա Ղ Կ Ա Հ Ո Վ Ի Տ   Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ա Պ Ե Տ Ա Ր Ա Ն

05.08.20 ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՎԵՑ

Նոյեմբերի 5-ին կայացավ ՏԻՄ ընտրությունները, որի արդյունքում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ  համայնքին միացան Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ, Վարդաբլուր, Գեղարոտ, Ծիլքար և Լեռնապար համայնքները: Համայնքի ղեկավար ընտրվեց Ծաղկահովիտ համայնքի բնակիչ՝ Նորաին Հակոբյանը:

27.12.19 ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 Ես` Նորաին Մխիթարի Հակոբյանս, ծնվել եմ 1956 թ. հունվարի 2-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1963-1973թթ. սովորել և ավարտել եմ Ծաղկահովիտի միջնակարգ դպրոցը` ստանալով միջնակարգ կրթություն:1974-1976թթ. ծառայել եմ Խորհրդային բանակում: 1977թ. մայիսից մինչև 1980թ. հունվար ամիսը աշխատել եմ ,,Արագած՛՛ կինոթատրոնում՝ որպես կինոմեխանիկ: 1980թ. հունվար ամսից մինչև 1986թ. մարտ ամիսը աշխատել եմ շրջանային կինոցանցում՝  որպես ավագ ինժեներ: 1986թ. մարտ ամսից մինչև 2002թ. հոկտեմբեր ամիսը աշխատել եմ՝ որպես կինոցանցի տնօրեն:1981-1984թթ. սովորել և ավարտել եմ Հոկտեմբերյանի գյուղատնտեսական տեխնիկումի հեռակա բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում :    2002թ. նոյեմբեր ... Մանրամասն
23.03.19 <<Մաքուր Հայաստան մաքուր համայնք>>

  2019թ։ մարտի 23-ին կայացավ համապետական շաբաթօրյակ։ Ծաղկահովիտ համայնքում, չնայած  եղանակային անբարենպաստ պայմաններին, այնուամենայնիվ, շաբաթօրյակի մեկնարկը տրվեց 9-00-ին։ Մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմը, դպրոցի ողջ կոլեկտիվը, երեխաները, բժշկական կենտրոնի աշխատակիցներն ու բնակիչները։

08.03.19 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8

 Ահա և մոտեցավ կանանց միջազգային տոնն իր միամսյակով՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը, ևս մեկ գարուն… Ահա և բացվեց երկար սպասված գարունը՝ մեզ բերելով նոր շունչ, նոր հույսեր, վառ տրամադրություններ և ուրախ էմոցիաներ։ Հարգելի կանայք և աղջիկներ, մայրեր և քույրեր, սրտանց ուզում եմ հղել ձեզ իմ շնորհավորանքները և ցանկանալ, որ լինեք գարնան նման անուշաբույր, միշտ այդպիսի գեղեցիկ ու հմայիչ, ինչպես կաք և միշտ ուզում եմ տեսնել ձեր երջանիկ ժպիտը, և այն երբեք չպակասի ձեր դեմքից։ Ձեզ երկար կյանք, քաջ առողջություն, կանացի երջանկություն և սիրո խաղաղ օվկիանոս։ 

 ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ 

28.01.19 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության տոնացույցում նշվում է որպես Բանակի օր: Այս օրը ունի մեծ կարևորություն հայ ժողովուրդի համար, քանի որ մեր բանակն է մեր պետության  ու ազգի միակ պաշտպանը ու նրա հզորությունից է կախված մեր բոլորիս ապագան:  Այսօր մեր Հպարտության օրն է, այսօր մեր Ուժի ու Զորության օրն է: Այսօր մեր Բանակի օրն է,Բանակի, որի կենսագրությունը Պայքարով ու Հաղթանակով է սկսվել, որի անցած ճանապարհն ամրագրվել է սահմանին ու խրամատներում և այսօր էլ փորձությունը շարունակվում է… Մեր բանակը սկսվում է Նահատակ այն տղաներից, որոնց համար Հաղթանակի գինը Կյանքն էր: Մեր բանակը նաև այն տղաներինն է, որոնք այսօր են սրտի թրթիռով ասում` ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և նրանցից ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Արագած ավանդական պարի համույթ
Հայի ուժը N201 Ծաղկահովիտ
Ծաղկահովիտ համայնք
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2

(093)392611 (077)251471

tsaghkahovit.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner