Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21-Ն․
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 21-Ն․


Զեկ. ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի և 62-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի 2024 թվականի  մարտի 26-ի հերթական նիստի օրակարգը՝
2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին հասցեագրված Դու մենակ չես մարդասիրական հասարակական կազմակերպության մարդասիրական ուղերձը քննարկելու և դրամական աջակցություն ցուցաբերելու մասին 
3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի վարչական շենքի երկրորդ հարկի 15-րդ սենյակի  պատուհանները և դուռը փոխարինելու համար գումար հատկացնելու մասին

4․  Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ներբնակավայրային ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքներ կատարելու նպատակով ավազակոպիճ ձեռք բերելու համար Ծաղկահովիտ համայնքի կոմունալ ծառայություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գումար հատկացնելու մասին
5. Թամարա Մաքսիմի Մաթևոսյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համաձայնություն տալու մասին
6․ Սաթենիկ Շահվալադի Մանուկյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համաձայնություն տալու մասին
7․ Ալվինա Մամիկոնի Մհերոյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու  համաձայնություն տալու մասին
8․ Լուսինե Արամայիսի Մկրտչյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու  համաձայնություն տալու մասին
9․  Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 20-ի N 42-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
10․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայր հանդիսացող համայնքային ենթակայության շենքի պատուհանները և դռները փոխելու համար գումար հատկացնելու մասին
11․Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի աղբահանության իրականացման կարգը հաստատելու և ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 22․07․2022 թվականի N 39-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու  մասին 
12․
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական տարածքի սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին 
13․Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական տարածքում կենցաղային նշանակության հրագործական և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը, ժամը,  պահանջները և պայմանները սահմանելու մասին
14․Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին
15.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը ապահովելու ժամերը  սահմանելու մասին
16. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրելու համար թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
17.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքային սեփականություն համարվող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
18․Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 26․01․2024 թվականի N 05-Ն որոշմամբ հաստատված հավելված 5-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
19․Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր սահմանելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner