Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի » 67-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է՝
1․ Թույլատրել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին աճուրդ-վաճառքով օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողատարածքները.
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի 5-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող, 02-030-0012-0028 կադաստրային ծածկագրով, 0,02956 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքը,
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի 7-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող, 02-030-0012-0027 կադաստրային ծածկագրով, 0,0614 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքը,
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 10/1 հասցեում գտնվող, 02-053-0112-0028 կադաստրային ծածկագրով, 0,1664 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողատարածքը,
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց, թիվ 4/1 հասցեում գտնվող, 02-053-0008-0009 կադաստրային ծածկագրով, 0,19172 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը,
2. Օտարման ենթակա հողատարածքների մեկնարկային գին սահմանել՝
ա/ Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի օտարման ենթակա հողատարածքի համար տվյալ հողատեսքի կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 336,6 /երեք հարյուր երեսուն վեց դրամ 6 լումա / ՀՀ դրամ։
բ/ Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի օտարման ենթակա հողատարածքների համար տվյալ հողատարածքների կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 / մեկ հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ իննը լումա / ՀՀ դրամ։
3. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |