Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.12.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.tsaghkahovithamaynq.am

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ, ՀՈՒՍՈՎ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿԳՏՆԵՔ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:

Մեր կայքի հասցեն է` tsaghkahovithamaynq.am          

        Ծ Ա Ղ Կ Ա Հ Ո Վ Ի Տ Ի   Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ա Պ Ե Տ Ա Ր Ա Ն

07.04.24 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵԿՑՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
 Մայրության տոնի խորհուրդըՄարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Եվ ինչպես Աստվածածինն ավելի մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ:Մարդկության համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և երկրի կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Երեխաներն իրենց առավել հանգիստ ու ապահով են զգում իր մայրիկների գրկում, մարդիկ էլ՝ իրենց Մայր հայրենիքում: Մայր լեզուն է, որ զորացնում է մարդու միտքն ու բանականությունը:Աստվածայինի ... Մանրամասն
31.03.24 ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ ՕՐՀՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ
Շնորհավորում ենք բոլորին Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Մաղթում ենք սեր, ջերմություն և խաղաղություն: Թող Աստծո օրհնությունը միշտ ուղեկից լինի բոլորին:Սուրբ Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը, եկեղեցու մեծագույն տոներից է:     Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահվանից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա Մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մի մեծ քարով: Երրորդ օրը` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր՝ Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի Մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ ... Մանրամասն
12.03.24 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2024 թվականի մարտի 12-ին, ժամը 10։00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանի կողմից  համայնքապետարանում  անցկացվեց  աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Ծաղկահովիտ համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարները և աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետները։ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ  համայնքի ղեկավարը շնորհավորեց  խորհրդակցությանը ներկա կին աշխատակիցներին, այնուհետև ներկայացրեց  յուրաքանչյուր բնակավայրի սեփական եկամուտների հավաքագրման երկամսյա  ցուցանիշները։ Խորհրդակցության ընթացքում բնակավայրերի վարչական ղեկավարներին տրվեց հանձնարարականներ ... Մանրամասն
08.03.24 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8
   ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ     Ծաղկահովիտ համայնքի սիրելի կանայք՝ տատիկներ, մայրեր, քույրեր և աղջիկներ.​ ​ ​ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնան զարթոնքն ավետող այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Սիրելի կանայք, պատահական չէ , որ կանանց տոնը համընկնում է գարնան գալստյան՝ բնության զարթոնքի հետ։ Ուրեմն թող գարնանաբույր լինի ձեր կյանքի յուրաքանչյուր օրը, առողջություն ձեզ և անսահման սեր։Մաղթում եմ ձեզ խաղաղություն, երջանկություն անձնական կյանքում ու հաջողություններ նախաձեռնություններում: Թող հավերժ Ձեր ուղեկիցը լինեն կանացի հմայքը, բարությունն ու պայծառ ժպիտը, թող որ Ձեր յուրաքանչյուր օրը գարնանային ... Մանրամասն
08.01.24 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2024 թվականի հունվարի 8-ին, ժամը 11։00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանի կողմից  համայնքապետարանում  անցկացվեց  աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Ծաղկահովիտ համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարները և աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետները։ Նոր աշխատանքային տարվա կապակցությամբ շնորհավորելով ներկաներին համայնքի ղեկավարը ներկայացրեց 2023 թվականի ընթացքում կատարված և 2024 թվականին կատարվելիք աշխատանքները։ Քննարկման ընթացքում բնակավայրերի վարչական ղեկավարներին տրվեց հանձնարարականներ իրենց վերապահված գործառույթները արդյունավետ իրականացնելու, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
համայնքապետարան առցանց դիմելու ձևերը:
Վրեժ և Հեղինե
Զանգակ բամբակ
Զանգակ-բամբակ Անահիտ և Վոլոդիա
Զանգակ - բամբակ. Վանուշ և Լիդա
Հայի ուժը N201 Ծաղկահովիտ
Արագած ավանդական պարի համույթ
Իմ իրավունքներն իմ աչքերով
Գեղարոտի պեղումները
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
Հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն
Բամբակ զնագակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner