Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38․1-րդ հոդվածի 1-ին մասի, 2008 թվականի հունիսի 10-ին ընդունված ՀՕ 117-Ն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պայմաններ, « Իրավունք հաստատող փաստաղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին » ՀՀ օրենքով, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18․05․2006 թվականի N 912-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ, հողամասը ընդգրկված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և Գագիկ Այվազյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, 7-րդ փողոց, 3-րդ փկղ, 2 հասցեում գտնվող, 02-078-0001-0052 կադաստրային ծածկագրով Գագիկ Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող 0,14425 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2018 թվականին ինքնակամ կառուցված ընդհանուր 34,28 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել 6000x0,0631 = 378,6, 378,6x34,28= 13000/տասներեք հազար/ ՀՀ դրամ։
2․ Ճանաչել Գագիկ Գուրգենի Այվազյանի սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի 7-րդ փողոց 2-րդ նրբանցք 3-րդ փակուղի 25/1 հասցեում գտնվող, 02-078-0001-0052 կադաստրային ծածկագրով 0,1442 հա մակերեսով հողամասի և դրա վրա 1989 թվականին կառուցված 90,25 քմ մակերեսով բնակելի տան և 2018 թվականին կառուցված 34,28 արտաքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ ։
3․ Հողամասի սահմանները որոշվում են « Վլադիմիր Գրիգորյան» ԱՁ - կողմից չափագրված և Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով։
4․ Կադաստրի կոմիտում հաշվառված հողամասի և շինության ծածկագիրը 2024RESDBV։
5․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 25․02․2025 թվականի N 120-Ա և 16․04․2025 թվականի N 189-Ա որոշումները։
6․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։