| Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ ենթակետով. <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին որոշում է  Սահմանել ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի 2019թ. Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը. 1. Մինչև 26քմ մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքի համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 6000 /վեց հազար/ դրամ: 2. 26-50քմ մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքի համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 11000 /տասնմեկ հազար/ դրամ: 3. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույտվության համար տեղական տուրք սահմանել օրացույցային տարվա համար 200 000 /երկու հարյուր հազար/ դրամ: 4. Մինչև 26քմ մակերես ունեցող հիմնական շինությունների հանրային սննդի օբյեկտների համար տեղական տուրք սահմանել 5000 /հինգ հազար/ դրամ: 5. 26-50քմ մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 10 000 /տաս հազար / դրամ: 6. մինչև 26 քմ մակերես ունեցող հանրային սննդի ոչ հիմնական շինությունների համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 1000 /մեկ հազար/ դրամ: 7. 26-50 քմ մակերես ունեցող ոչ հիմնական շինությունների հանրային սննդի համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 2000 /երկու հազար/ դրամ: 8. Աղբահանության և սանիտարական մաքրման համար տեղական վճար սահմանել ամսեկան մեկ շնչի հաշվով 80 /ութանասուն/ դրամ: 9. Ազգաբնակչությանը մատակարարվող Խմելու ջրի վարձավճար սահմանել մեկ շնչի հաշվով 150 /մեկ հարյուր հիսուն / դրամ: 10. Ջրամատակարարման համար սահմանել տեղական վճար 150 դրամ և ջրահեռացման համար տեղական վճար սահմանել ամսեկան 35 դրամ: 11 Մինչև 300քմ շինությունների համար շինարարության թույլտվության տեղական վճար սահմանել 15000 /տասնհինգ հազար/ դրամ: 12. Քանդման թույտվության համար, տեղական տուրք սահմանել 5000 /հինգ հազար/ դրամ: 13․ Համայնքային անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի անասնաբուժական ծառայություններից օգտվելու համար վճար․ 
Կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն- 500դրամ․Ծննդօգնություն           ա/ Թեթև միջամտություն - 1000 դրամ           բ/ Ծանր միջամտություն -  5000 դրամ           գ/ Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և այրունառում կամ այլ նմուշառում՝ կախված կենդանու տեսակից /բացառությամբ՝ <<Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում>> պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների/ - Մանր կենդանի 100 դրամ, Խոշոր կենդանի 200 դրամ․ 
Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար - 200 դրամԱխտահանություն, 1քառ․ մետրը - 200 դրամՄիջատազերծում /դիզինսեկցիա/ 1 քառ․ մետրը - 100 դրամԿրծողների ոչնչացում /դեռատիզացիա/ 1 քառ․ մետրը 200 դրամԱրհեստական սերմնավորում 5000 դրամԿենդանու հերձում,  մանր կենդանի - 1000 դրամ , խոշոր կենդանի - 3000 դրամԿենդանու բուժում՝ կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից - Յուրաքանչյուր այցելությունը 1000 դրամԿենդանիների նախասպանդային զննում՝ կախված կենդանու տեսակից - Մանր կենդանի 1000 դրամ, Խոշոր կենդանի 2000 դրամԿենդանիների հետսպանդային զննում, մանր կենդանի - 1000 դրամ , խոշոր կենդանի - 2000 դրամ ։ |