Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 06-Ն
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՆԱԽԱԳԻԾ 06-Ն


Զեկ. ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ, 35-րդ հոդվածի 18-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել օտարելու  Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող բնակավայրերի բնակելի կառուցապատման և արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական  նշանակության հողամասերը. 

ա/  Գեղարոտ գյուղի 0,5169 հա  արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-032-0031-0002/, անասնաշենք կառուցելու նպատակով:

բ/  Ծաղկահովիտ գյուղի 0,0077 հա  բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-053-0001-0094/, պահեստ կառուցելու նպատակով:

գ/  Ծաղկահովիտ գյուղի 0,08 հա  արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-053-0001-0093/, պահեստ կառուցելու նպատակով:

դ/  Ծաղկահովիտ գյուղի 0,0049 հա  արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-053-0001-0096/, պահեստ կառուցելու նպատակով:

ե/  Ծաղկահովիտ գյուղի 0,136 հա  արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-053-0001-0097/, պահեստ կառուցելու նպատակով:

զ/  Ծաղկահովիտ գյուղի 0,09857 հա  արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-053-0001-0098/, պահեստ կառուցելու նպատակով:

է/  Ծաղկահովիտ գյուղի 0,03 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-053-0105-0074/, պահեստ կառուցելու նպատակով:

 2.   Օտարման  մեկնարկային գին սահմանել՝

ա/ Գեղարոտ  գյուղի հողամասի համար տվյալ հողամասի  կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը  144 /մեկ հարյուր քառասուն չորս/ ՀՀ դրամ, հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդրանուր արժեքի 1%-ի չափով։

բ/ Ծաղկահովիտ  գյուղի հողամասների համար տվյալ հողամասների  կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը  222 / երկու հարյուր քսաներկու / ՀՀ դրամ․ հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդրանուր արժեքի 1%-ի չափով։

3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner