Ղեկավարվելով «ՏԵղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի , ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 171-րդ և 176-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտի համայնքի Հնաբերդ բնակավայրի վարչական ղեկավար՝ Արմեն Անդրուշի Իսրայելյանի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքի Հնաբերդ բնակավայրի վարչական ղեկավար՝ Արմեն Անդրուշի Իսրայելյանին 2025 թվականի հոկտեմբերի 13-ից տրամադրել չվճարվող արձակուրդ, 2 / երկու / օրացուցային օր տևողությամբ:
2. Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հոկտեմբերի 15-ից:
3․ Արմեն Անդրուշի Իսրայելյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրա պարտականությունների կատարումը հանձնարարել Գեղաձոր բնակավայրի վարչական ղեկավար՝ Էդգար Ռուբենի Օհանյանին՝ առանց վարձատրության։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։