Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 15-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 15-Ն


Զեկ. ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ 2019Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով. համայնքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 2019թ. բյուջեի կատարման հաշվետվությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 2019թ. տարեկան աշխատանքային պլանի կատարման հաշվետվությունը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Համայնքի ղեկավար պարոն Ն․ Հակոբյանին՝
ա) ակտիվացնել աշխատանքները՝ հողի և գույքի հարկերի բազանների ճշգրտման, տեղական հարկերի, տուրքերի և վարձավճարների հավաքագրման ուղղությամբ:
բ) հետևողական աշխատանքներ ծավալել և վարչական միջոցներ ձեռնարկել տեղական հարկերի, տուրքերի և վարձավճարների վճարումից խուսափողների նկատմամբ, նվազագույնի հասցնել ապառքները: Այդ աշխատանքներում ապահովել անհրաժեշտ հրապարակայնություն ու թափանցիկություն:
գ) անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համայնքի ֆոնդային բյուջեի կատարման ուղղությամբ: Ապահովել համայնքի զարգացման և տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների ամբողջական իրականացումը:
դ) բարձրացնել աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների պատասխանատվությունը՝ համայնքի 2020թ. բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման պլանի կատարման, բյուջետային միջոցների արդյունավետ և նպատակային ծախսման ուղղությամբ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner