Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 14-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 ապրիլի 2019 թվականի N 14-Ն

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 25/12/2018Թ․ ԹԻՎ 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին 21,12,2017թ․-ի ՀՀ օրենքը <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին 21,12,2017թ․-ի, ՀՀ օրենքը, <<Անասնաբուժության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին 21,12,2017թ․-ի ՀՀ օրենքը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով համայնքի ավագանին՝

ՈՐՈՇՈՒՄ Է

1․ Ծաղկահովիտ համայնքի ավագանու 25,12,2018թվականի թիվ 71-Ն որոշման մեջ կատարել լրացում հետևյալ բովանդակության 13-րդ կետով․

 <<13․ Համայնքային անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի անասնաբուժական ծառայություններից օգտվելու համար վճար․

  • Կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն- 500դրամ․
  • Ծննդօգնություն

          ա/ Թեթև միջամտություն - 1000 դրամ

          բ/ Ծանր միջամտություն -  5000 դրամ

          գ/ Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և այրունառում կամ այլ նմուշառում՝ կախված կենդանու տեսակից /բացառությամբ՝ <<Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում>> պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների/ - Մանր կենդանի 100 դրամ, Խոշոր կենդանի 200 դրամ․

  • Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար - 200 դրամ
  • Ախտահանություն, 1քառ․ մետրը - 200 դրամ
  • Միջատազերծում /դիզինսեկցիա/ 1 քառ․ մետրը - 100 դրամ
  • Կրծողների ոչնչացում /դեռատիզացիա/ 1 քառ․ մետրը 200 դրամ
  • Արհեստական սերմնավորում 5000 դրամ
  • Կենդանու հերձում,  մանր կենդանի - 1000 դրամ , խոշոր կենդանի - 3000 դրամ
  • Կենդանու բուժում՝ կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից - Յուրաքանչյուր այցելությունը 1000 դրամ
  • Կենդանիների նախասպանդային զննում՝ կախված կենդանու տեսակից - Մանր կենդանի 1000 դրամ, Խոշոր կենդանի 2000 դրամ
  • Կենդանիների հետսպանդային զննում, մանր կենդանի - 1000 դրամ , խոշոր կենդանի - 2000 դրամ >>։

Կողմ -9

ԱՆՏՈՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԳԱՐԵԳԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԵՎԱԿ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՉԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՄԱՑԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner