Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության 23.07.2025 թվականի ՇԹԴ/207/14312-25 հայտը ՝ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի, Լեռնապար 10-րդ փողոց 2-րդ նրբանցք 7/1 հասցեում բջջային կապի համակարգի հիմնական կայանի կառուցման աշխատանքներ կատարելու մասին, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի, Լեռնապար 10-րդ փողոց 2-րդ նրբանցք 7/1 հասցեում բջջային կապի համակարգի հիմնական կայանի կառուցման աշխատանքներ կատարելու համար «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերությանը՝ տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: